Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
20.01.2021 | 11:15

Նիկոլ Փաշինյանը հաստատ հեռանալու է։ Նա ինչ-որ Աֆրիկյան մոռացված պետության ղեկավար կամ ցեղապետ չէ, որ երկիրը պատերազմի տանի, պարտվի, հետո հանգիստ շարունակի պաշտոնավարել։ Նման բան անհնար է Հայաստանում:


Հայերն ունեն պատմական հիշողություն, ավանդույթներ։ Նույնիսկ եթե լինեն ընտրություններ, նա որևէ շանս չունի վերընտրվելու։ Ես անձամբ շատ եմ շփվում հայերի հետ և չեմ ճանաչում որևէ հայի, որ նրան հիմա աջակցում է:


Ալեքսեյ ՄԱՐՏԻՆՈՎ

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն,
քաղաքագետ, միջազգային փորձագետ

Դիտվել է՝ 13403

Մեկնաբանություններ